В поствоенный период 15 января стал для нас еще одним испытанием. Мы стали свидетелями того, что трудно было представить даже в самом кошмарном сне. Весь день в социальных сетях распространялись фото и видео материалы, о том, как Алиевы приехали в город Шуши, и в какой эйфории прибывал сам Ильхам Алиев. В это трудно поверить, но, увы, реальность сурова. В такое тревожное для армян время, это событие стало еще одним ударом для населения Арцаха.
Алиевы гордо прошлись по городу, посетили храм Св. Всеспасителя Казанчецоц, в центре города торжественно подняли азербайджанский флаг, и, напоследок, то самое чаепитие… Чаепитие в ущелье Катарот (в нашем любимом Дждрдуз). Все действия направлены на то, чтобы еще больнее сделать армянам Арцаха. Все происходило напоказ, с явным сарказмом…
Весь день в интернете я следила за тем, как реагируют на эту ситуацию мои соотечественники, армянская интеллигенция и должностные лица страны.
Армянам, по-настоящему озадаченным за судьбу родины, той малой ее части, которая у нас осталась, тяжело было наблюдать за всем происходящим. И “событию дня” мы противостояли нашими авторскими фотографиями Шуши. Тем самым, показав армянский город Шуши. Наш город Шуши, куда хочется надеяться, что мы еще вернемся… У нас была группа “Իմ Շուշի” (Мой Шуши), где еще до войны мы восхищались красотами Шуши, и делились фотографиями с друзьями. А теперь нам остались только воспоминания.
Понятна и очевидна боль и разочарование самих жителей города Шуши, связанные с последними событиями. Потеряв Шуши, каждый из них потерял свой дом. Тот укромный уголок мира, который для каждого из них свой, неповторимый. Невозможно восполнить эти потери, потому что не все в Арцахе измеряют материальными благами. Они оставили там свое прошлое, кусок своей жизни, который не всегда был светлым и благополучным, но все-таки это был свой собственный особенный мир. Кто-то там оставил детство своих детей, а кто-то то будущее, которое представлялось им в мыслях, и они, не покладая рук, работали каждый день над тем, чтобы воплотить в реальность задуманное. И, что самое горькое, они оставили в Шуши могилы своих детей, родных и близких, на которых больше не смогут поставить цветы.
Все эти переживания и горечь утрат мне хорошо известны, так как последние пять лет я жила и работала в городе Шуши. У меня много друзей из Шуши. И сегодня все наши беседы ведут нас в Шуши, навевают воспоминания, и слезы сразу наворачиваются на глазах. Наша тоска удваивается, когда в интернете попадаются видеоролики азербайджанского происхождения, в которых, очень часто, преднамеренно уничтожается имущество армян. Они знают, что хозяева посмотрят эти видео. Иногда даже находят и сами присылают такие ролики. Эти ролики посыл каждому из нас. Нам известно, на что способен наш противник, сегодня мы свидетели этому. Человеческие жизни для них не имеют цены. Точнее жизни армянина для них оценивается в какие-то символические гроши. Тому доказательство — эта война. Нам известна их жестокость и проявления их вандализма.
Они знают, что Шуши – это корона Арцаха. И для них Шуши – это самый дорогой трофей. Сегодня Шуши – это красивый, обустроенный город. Он сильно отличается от того города, который они себе представляли, или видели 30 лет назад.
Моя печаль удваивается, когда я вспоминаю, какое богатое культурное наследие мы оставили в Шуши, и какая судьба уготована им. Наши церкви и музеи. Маленький город, в котором действовало 6 музеев. Город, похожий на музей под открытым небом. Каждый из этих музеев особенный и уникальный. Эти музеи полюбились не только жителям Шуши и арцахцам, но и многочисленным иностранным посетителям с разных концов мира. Эти музеи были важны для нашей страны. Война отняла у нас не только здания музеев, но богатые уникальные коллекции, которые не удалось вынести из города, так как никто не мог представить, что Шуши может пасть перед врагом. А теперь Азербайджан не разрешает забрать хотя бы наше культурное наследие…
И приезд Алиева, который растоптал 30-летнюю победу армян, и, насмехаясь, говорит во весь мир:
- Шуши… Нету Шуши… Шуша!
Постараемся сохранить в сердцах армянский победный дух города Шуши, светлого города ангелов.
Հետպատերազմյան այս ծանր ժամանակաշրջանում հունվարի 15-ը հայերիս համար ծանր օրերից մեկն էր: Մենք ականատես եղանք այն իրողությանը, որը կարող էինք պատկերացնել միայն մեր ամենասաստիկ մղձավանջներում: Ամբողջ օրը սոցցանցերում տարածվում էին բազմաթիվ ֆոտո և վիդեոնյութեր, թե ինչպես է Ալիևների ընտանիքը մուտք գործել Շուշի, և ինչպիսի ցնծության մեջ է Իլհամ Ալիևը: Սա մի անհավատալի, բայց ցավոք, իրականություն է: Եվ այն ամբողջ հայ ազգի հոգեբանական ճնշվածության գագաթնակետ դարձավ: Նա հպարտ շրջեց Շուշիում, մտավ Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցին, որ ավելի մեծ ցավ ապրի արցախցին, ադրբեջանական դրոշը բարձրացրեց քաղաքի կենտրոնում և վերջում էլ, թեյը խմեց մեր սիրելի Ջդրդուզում`ցուցադրաբար և երգիծանքով:
Հայ ազգի այն ներկայացուցիչների համար, որոնք դեռ ընդունակ են մտահոգվել և ցավ ապրել հայրենիքի համար, որից մնացած մի փոքրիկ մասնիկի տերն ենք դեռ և որը տվել ենք մեր ձեռքերից, բայց շարունակում ենք պահել այն մեր սրտերում, այս իրականությունը անտանելի ծանր է:
Ամբողջ օրը հետևում էի, թե ինչ է կատարվում համացանցում, ինչպես է արձագանքում հայ ժողովուրդը, արցախցին, հայ մտավորականությունը և վերջապես մեր երկրի բարձրաստիճան պաշտոնյաները:
«Օրվա կադրին», ուր Ալիևները Ղազանչեցոցում էին, հայերս ամբողջ օրվա ընթացքում հակադրում էինք Շուշիի մեր ունեցած նկարները, ներկայացնելով հայ ու հայկական Շուշին: Ներկայացնելով մեր Շուշին, որը իմն է և քոնը և որը, չնայած անհավատալի է, բայց հույս ունենք, որ էլի մերը կլինի:
Հասկանալի և ակնհայտ է հենց շուշեցիների ցավը, հիասթափությունը, վիշտը այս ամենի հետ կապված: Շուշին կորցնելով` նրանցից ամեն մեկը կորցրեց իր հարազատ տունը: Այն գողտրիկ անկյունը, որը ամեն մեկի համար յուրահատուկ է և անկրկնելի: Այդ կորուստը հնարավոր չէ ոչնչով լրացնել, քանի որ ամեն ինչ չի չափվում նյութականով: Նրանք այնտեղ թողեցին իրենց անցյալը, իրենց կյանքի մի կտորը, որը միշտ չէ որ երջանիկ ու լուսավոր էր, բայց միևնույնն է հարազատ էր: Ոմանք իրենց երեխաների մանկությունն են թողել այնտեղ, ոմանք էլ այն ապագան, որ պատկերացնում էին իրենց մտքերում և ամեն օր աշխատում այն իրականություն դարձնելու համար: Ինչն ամենացավալին է , նրանք թողել են այնտեղ հարազատների գերեզմանները ու էլ երբեք նրանց չի հաջողվի ծաղիկներ դնել նրանց շիրիմներին:
Այս բոլոր կորուստների ապրումներին ես քաջածանոթ եմ, քանի որ վերջին հինգ տարիները բնակվել և աշխատել եմ Շուշիում: Ունեմ շատ ընկերներ Շուշիից, որոնց հետ այսօր էլ զրուցելիս յուրաքանչյուր թեմա բերում է մեզ հասցնում Շուշի`տանում հիշողությունների գիրկը: Առանց արցունքների հնարավոր չէ վերապրել դրանք: Այդ վիշտը կրկնապատվում է, երբ պատահաբար համացանցում հանդիպում ենք ադրբեջանական ծագմամբ տեսահոլովակներ մեր հարազատ Շուշիում, մեր տներում, որտեղ հաճախ դիտմամբ ջարդուփշուր են անում հայի տարիների վաստակը` լավ գիտակցելով, որ տերերը հաստատ կդիտեն դրանք: Այդ տեսահոլովակները տեսաուղերձ են մեզնից յուրաքանչյուրին: Մենք գիտենք, թե ինչի է ընդունակ հակառակորդը, մենք դրա վկան ենք այսօր: Մարդկային կյանքերը նրանց համար գին չունեն: Ավելի ճիշտ, հայի կյանքը նրանց կողմից գնահատում է մի փոքրիկ սիմվոլիկ գումարով: Մենք քաջածանոթ ենք նրանց դաժանությանը և վանդալիզմին, իսկ այս դեպքում նաև բարոյահոգեբանական ճնշող վարքագծին:
Նրանք գիտակցում են Շուշի քաղաքի կարևորությունը, նրա դերն ու արժեքը հայի համար: Եվ գիտեն, որ Շուշին Արցախի թագն է: Նրանք, մտնելով և տեսնելով վերականգնված և բարետես Շուշին, մեծ ցնծություն և զարմանք ապրեցին: Զարմացան հայի նիստուկացով: Զարմացան հոյակերտ շենք-շինություններով, որ պիտի այժմ վայելեն: Զարմացան, ինչի տերն են դարձել:
Իմ վիշտը կրկնապատկվում է, երբ հիշում եմ, թե ինչ մշակութային հարուստ ժառանգություն է այնտեղ մնացել և ինչ ճակատագիր է այժմ սպասվում դրանց: Մեր եկեղեցիներն ու թանգարանները… Մի փոքրիկ քաղաք, որտեղ գործում էր 6 թանգարան: Քաղաք, որ ինքն էլ նման էր թանգարանի բաց երկնքի տակ: Այդ թանգարաններից ամեն մեկը յուրահատուկ էր և կարևոր: Բոլորն էլ սիրված էին և շուշեցիների, և արցախցիների ու ամբողջ հայության, և արտասահմանցի մեր բազմաթիվ այցելուների համար: Այդ թանգարանները մեծ դեր ու նշանակություն ունեին մեր երկրի համար: Պատերազմը խլեց ոչ միայն թանգարանների շենքերը, այլ նաև այն հարուստ հավաքածուները, որ չկարողացանք ժամանակին փրկել: Հիմա էլ Ադրբեջանը թույլ չի տալիս Շուշիից հանել արվեստի գործերն ու բացառիկ նմուշները:
Այսօր էլ Ալիևների այցը, որը ոտնատակ անելով մեր 30 տարվա հաղթանակը, ծիծաղելով և մատը մեր վրա թափ տալով, ասում է.
-Շուշի… Շուշի չէ… Շուշա՛:
Փորձենք Շուշիի` հրեշտակների քաղաքի, հայկական ոգին, հաղթանակները վառ պահել մեր մեջ:
Тамара Бабаян